ՌԴ-ից մեկնաբանել են Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռային հարձակումը

Կիևի հոսպիտալում տեղի ունեցած միջադեպում խոսքը հակահրթիռի անկման մասին է: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել Կիևում մանկական հիվանդանոցին հարվածելու մասին։ Պեսկովը կոչ է արել առաջնորդվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությամբ, որը բացարձակապես բացառում է, որ հարվածներ են եղել ինչ-որ քաղաքացիական թիրախների ուղղությամբ:


«Եվ որում նշված է, որ խոսքը հակահրթիռի անկման մասին է», - ասել Է Պեսկովը:


ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին դիտավորյալ ռուսական հարվածի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ավերածությունները պայմանավորված են ուկրաինական ՀՕՊ հրթիռի անկմամբ, Կիևն առաջին անգամ չէ, որ նման սադրանքների է գնում: ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներն ու տեսանյութերը միանշանակ հաստատում են քաղաքի սահմաններում զենիթահրթիռային համալիրից արձակված Ուկրաինական ՀՕՊ հրթիռի անկման հետևանքով ավերածությունների փաստը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ լայնածավալ հրթիռային հարձակում էր տեղի ունեցել Ուկրաինայի վրա, Կիևում վնասվել էր մանկական հիվանդանոց, կան զոհեր։

Քաղաքականություն