ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը կդառնա «սմարթ սիթի». GIS համակարգն ընդլայնվում է. Ավինյան
Երևանը կդառնա «սմարթ սիթի», կատարվող ամբողջ աշխատանքն էլ առցանց երևալու է։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևան քաղաքի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ տարածատեղեկատվական միասնական GIS համակարգն ընդլայնվում է։
Նրա խոսքով` այդ համակարգի (Երևանի քաղաքապետարանի գեոպորտալ) ընդլայնման միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ ձևով կառավարել քաղաքաշինական թույլտվությունների շերտը կադաստրային ծածկագրերով։
«Ակտիվ քաղաքացի» վերլուծական GIS հարթակում տեղեկության ներմուծման նոր աղբյուրի ինտեգրում է արվել։ Նախկինում տվյալները ներմուծվում էին «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի ինտեգրման շնորհիվ։ Այսօր արդեն թեժ գծի համարի (1-05) հետ ինտեգրացիա կա, և 2 տարբեր աղբյուրից տարածական միջավայրում հնարավոր է տեսնել քաղաքային խնդիրները, վերլուծել ու հետևել աշխատանքներին։
Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչը շեշտեց, որ աղբահանության վերահսկման հարթակի ստեղծման նպատակով որպես առաջին քայլ ստեղծվել է բջջային հավելված։ Այս գործիքով հնարավոր է եղել գրանցել գրեթե բոլոր աղբամանների վիճակը, գործընթացը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքը Վարդավառ է նշում. Երևանի քաղաքապետարան
Քաղաքը Վարդավառ է նշում: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել: Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատության 12 հասցեում բնակիչների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել. իրավիճակը լարված է
Բողոքի ակցիա ու քաշքշուկ՝ Երևանում: Ազատության 12 հասցեում բնակիչները դժգոհ են, որ հենց բակում ուզում են կլինիկա կառուցե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դպրոցներում այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան
Կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։ԿԳՄՍ նախարար Ժանն...