Քաղաքականություն

Ֆրանսիայում փակվել են քվեարկության ընտրատեղամասերը

Ֆրանսիայում փակվել են քվեարկության ընտրատեղամասերը
Ֆրանսիայում փակվել են խորհրդարանի արտահերթ ընտրությունների քվեարկության տեղամասերը։ Ֆրանսիայան BMF TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առաջատարը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունների…

Ֆրանսիայում փակվել են խորհրդարանի արտահերթ ընտրությունների քվեարկության տեղամասերը։ 


Ֆրանսիայան BMF TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առաջատարը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունների կոալիցիան է, այն խորհրդարանում 175-205 տեղ է ստացել։ Երկրորդ տեղում, նախնական տվյալներով, Էմանուել Մակրոնի «Միասին» դաշինքն է՝ հավաքելով 150-175 մանդատ: 


Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը, որը կարող է 115-150 տեղ ակնկալել խորհրդարանում: 


Այսպիսով, երկրորդ փուլի արդյունքներով ոչ մի կոալիցիա բացարձակ մեծամասնություն չստացավ Ազգային ժողովում։

Նմանատիպ հոդվածներ

Վիկտոր Օրբանի մասնակցությունը ԼՂ–ում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ–ի համար. ԵԽ պատգամավոր

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250