Փարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառով
Փարիզի Պոմպիդու մշակույթի և արվեստի կենտրոնը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով, ովքեր պահանջում են իրենց հատկացնել բոնուսներ Օլիմպիական խաղերի հետ կապված միջոցառումների ժամանակ աշխատելու համար:
«Հասարակական տեղաշարժերի պատճառով Պոմպիդու կենտրոնը և գրադարանը փակ են»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գործադուլի նախաձեռնությունը պատկանում է «Աշխատավորների ուժ» արհմիությանը։ Աշխատակիցները կարծում են, որ Փարիզի Օլիմպիական խաղերի հետ կապված իրադարձությունները կհանգեցնեն լրացուցիչ ծանրաբեռնվածության։
«Օլիմպիական ջահը հրապարակով կանցնի հուլիսի 14-ին, և մենք այն հաստատություններից ենք, որոնք չեն փակվի Օլիմպիական խաղերի ժամանակ, ուստի կարող է մարդկանց հոսք լինել», - ասել է արհմիության ներկայացուցիչ Ֆիլիպ Մահուն:
Կառավարությունը հունիսի 23-ին հրապարակեց հրամանագրեր, որոնք թույլ են տալիս մինչև 1500 եվրո հավելյալ բոնուսներ վճարել օլիմպիական և պարալիմպիկ խաղերում ներգրավված մի քանի կատեգորիայի պետական ծառայողների համար:
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսօր Վարդավառ է. ԵԱՍՄ հիմնարկի ջրցան մեքենաները կշրջեն Երևանի վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Վարդավառի տոնի կապակցությամբ «Երևան...
Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...
Դավթաշենում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գցած շան ձագերին սպառնում են վերացնել. ահազանգ
Հարգելի կենդանասերներ կանգնած եմ մի մեծ խնդրի առջև , Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գ...