Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակչում է
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիան մրցեց Պորտուգալիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լայպցիգում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում թե Պորտուգալիան, թե Ֆրանսիան փորձում էին առաջատարի դերը ստանձնել: Առավել վտանգավոր էին Ֆրանսիայի ընտրանու գրոհները: Առաջին կեսում թիմերից ևս ոչ մեկ չիրացրեց իր պահը:
Երկրորդ կեսում ևս հավաքականները բազմաթիվ հնարավորություններ ունեին, բայց գրոհի եզրափակիչ հատվածում ինչ-որ բան պակասում էր: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ-ոքի և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ի վերջո, այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին ֆրանսիացիները:
Պորտուգալիա-Ֆրանսիա` 0:0 (3:5):
Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը Իսպանիայի ընտրանին է:
Նմանատիպ հոդվածներ
Եվրո-2024-ի այսօրվա հանդիպումները
Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում կկայանա երկու հանդիպում։ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Անգ...
Եվրո-2024. Նիդերլանդները կիսաեզրափակչում է
Բեռլինի Օլիմպիաշտադիոնում Նիդերլանդների հավաքականը մրցեց Թուրքիայի դեմ: Նիդերլանդների հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ տար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ռեկորդ. Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլը
Ալբանիայի հավաքականի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Նեդիմ Բայրամիի գոլը Իտալիայի հավաքականի դեմ խաղում ամենաարագն է Եվ...
Փարիզ-2024. Ինչ արդյունք գրանցեց ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկոր...