Դիլիջանում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. մանրամասներ
Այսօր՝ հուլիսի 6-ին, 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և հափշտակել են չհրկիզվող պահարանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 02:35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մոտեցել է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գործող «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրի հետնամասի 1-ին հարկի պատշգամբին, որտեղ պատշգամբում հարձակվել է հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր-գանձապահի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, գցել գետնին, ու բաց դռնով մտել ներս և ձեռքին եղած դանակը պահել է ադմինիստրատոր-գանձապահ 23-ամյա Վրեժ Հ.-ի պարանոցին ու պահանջել է, որպեսզի նա ցույց տա՝ որտեղ է գտնվում հավաքված գումարտը: Նա, դրամարկղի տեղն իմանալով, բացել է և այնտեղից հափշտակել մոտ 600 հազար դրամ:
Այդ ամենը անելուց հետո այդ անձը դարձյալ Վրեժ Հ.-ից պահանջել է, որպեսզի նա հայտնի այլ գումարի տեղ, որից հետո, տեղեկանալով չհրկիզվող փոքրիկ պահարանի տեղի մասին, փորձել է բացել, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է չհրկիզվող պահարանը և նույն պատշգամից դուրս է եկել ու դիմել փախուստի:
Անտառում հայտնաբերվել է գողացված չհրկիզվող պահարանը՝ փակ վիճակում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսօր Վարդավառ է. ԵԱՍՄ հիմնարկի ջրցան մեքենաները կշրջեն Երևանի վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Վարդավառի տոնի կապակցությամբ «Երևան...
Դավթաշենում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գցած շան ձագերին սպառնում են վերացնել. ահազանգ
Հարգելի կենդանասերներ կանգնած եմ մի մեծ խնդրի առջև , Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գ...
Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...