Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի երեկոյան, 7-10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 6–ի ցերեկը կլինի 35–37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
Դավթաշենում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գցած շան ձագերին սպառնում են վերացնել. ահազանգ
Հարգելի կենդանասերներ կանգնած եմ մի մեծ խնդրի առջև , Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսօր Վարդավառ է. ԵԱՍՄ հիմնարկի ջրցան մեքենաները կշրջեն Երևանի վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Վարդավառի տոնի կապակցությամբ «Երևան...
Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...