ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկեղեցու բակում ապա մանկատանը 2 ամիս մնալուց հետո` փոքրիկ աղջկա հետևից վերադարձել են
Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։
Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։
Ոստիկանությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։ Ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին։
Հիշեցնենք, որ Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, տարածքում գտել էր 5 օրական երեխայի։ Նորածինն այնուհետև տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։
Մայիսի 14-ին հայտնաբերվել էր երեխայի մայրը: