Թուրքիայում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ
Հուլիսի 1-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգից դեպի արևմտյան Իզմիր նահանգ ուղևորփոխադրում իրականացնող ավտոբուս է վթարվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Վթարը տեղի է ունեցել Աֆյոնքարահիսար-Ուշաք ավտոճանապարհին: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ճամփեզրին գտնվող երկաթե պատնեշին:
Մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 11 մարդ: Նրանք տեղափոխվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, ժանդարմերիայի և Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիաճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումներ: Երթևեկությունն իրականացվում է միակողմանի:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիսՀուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին)...
ՊՆ-ն` Տավուշում վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողների վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորն...