Oդանավակայանի աշխատակիցներին մեղադրել են թմրակարտելների համար աշխատելու մեջ. Ավստրալիա

Մելբուռնի օդանավակայանի (Ավստրալիա) աշխատակիցներին մեղադրել են թմրակարտելների համար աշխատելու մեջ, որոնք փորձել են թմրանյութեր բերել Ավստրալիա, տեղեկացրել է Guardian բրիտանական թերթը՝ հղում կատարելով սահմանապահ ծառայությունների հետաքննությանը։


«Հետաքննությունը պարազել է, որ Մելբուռնի օդանավակայանի 70 աշխատակից վերջին 12 ամիսներին խախտել է անվտանգության ստուգումները, ընդ որում՝ նրանցից ոմանք կասկածվում են կազմակերպված հանցավորության շրջանակում աշխատանքի մեջ»,- հայտնել են սահմանապահ ծառայությունում։


Թերթի տվյալներով՝ հայտնաբերվել է նաեւ, որ միջազգային ավիաընկերությունների անձնակազմերը թաքցրել են անլեգալ ծխախոտ եւ ծխախոտի արտադրանք երկակի հատակ ունեցող ճամպրուկներում։ Դա արվել է իբր խուսափելու համար խոշոր գումարի մաքս վճարելուց։


«Հայտնաբերվել է, որ միջազգային անձնակազմերի երկու անդամ պարտականությունները կատարել է արգելված նյութերի ազդեցության տակ, ինչը չեղարկել է առնվազն մեկ վիզա Ավստրալիայում»,- նշել է պարբերականը։


Ավստրալիայի սահմանապահ զորքերի սուպերինտենդանտ Քելի-Էն Փերիշը նշել է, որ հետաքննությունը շարունակվում է եւ կենտրոնացել է մի քանի անձանց վրա ավիացիայում, որոնք եթադրաբար կապված են տրանսազգային կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ։