Հայտնի է, թե երբ կավարտվի ՀԱԷԿ–ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները
Այս տարվա օգոստոսին կավարտվեն ՀԱԷԿ–ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից։
Նշվում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թ. համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում:
Շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի շրջանակում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
«Մասնավորապես, կիրականացվեն ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և 4-րդ տուրբոգեներատորի միջին նորոգում, ռեակտորի իրանի հիմնական մետաղի և ներիրանային սարքերի վերանորոգում և վերահսկում, վթարային կարգավորիչ, փոխհատուցիչ կասետների (ՎԿՓԿ) շարժաբների առանցքակալների փոխարինում և հետազոտություն, գլխավոր փակիչի կափույրի հիմնանորոգում և զննում»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱԷԿ–ից տեղեկացնում են, որ ընթացող աշխատանքներում կայանի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են նաև «ՀԱՅԱՏՈՄ», «Էներգոնորոգգարանտ», «Վոլտ Ամպեր», «ԻՍ ԷՆԵՐՋԻ», «ՊՐՈԹԵՐՄ», «ՊՐՈՄՄՈՆՏԱԺ» ընկերություններից, ինչպես նաև Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից և Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ:
Աշխատանքների ավարտին հաջորդող փորձարկումների և ստուգումների արդյունքում տրված փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կմիանա Հայաստանի միասնական էներգահամակարգին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
Դավթաշենում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գցած շան ձագերին սպառնում են վերացնել. ահազանգ
Հարգելի կենդանասերներ կանգնած եմ մի մեծ խնդրի առջև , Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գ...
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսօր Վարդավառ է. ԵԱՍՄ հիմնարկի ջրցան մեքենաները կշրջեն Երևանի վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Վարդավառի տոնի կապակցությամբ «Երևան...