ԱՄՆ արդարադատության նախարարությունը Boeing-ին առաջարկել է գործարք՝ 2 ավիավթարներում մեղավորությունն ընդունելու մասին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է Boeing կորպորացիային խարդախության մեղադրանք ներկայացնել ՝ Boeing 737 Մաքս-ի երկու աղետներից հետո դատական հետապնդումը հետաձգելու մասին համաձայնագրի խախտման պատճառով: Ընդ որում, Bloomberg-ը պարզել է, որ գերատեսչությունը կորպորացիային մեղքն ընդունելու գործարք է առաջարկում, գրում է RTVI–ը:
Գործակալության անանուն աղբյուրները պատմել են, որ կորպորացիան մինչև շաբաթվա վերջ պետք է որոշում կայացնի ՝ արդյոք իրեն մեղավոր կճանաչի առաջադրված մեղադրանքում, թե ոչ:
Գործակալության տվյալներով՝ Boeing-ը պետք է հավելյալ $243,6 մլն տուգանք վճարի գործարքի շրջանակներում՝ ի հավելումն 243,6 մլն դոլարի, որն արդեն վճարվել է 2021 թվականի հետաձգված քրեական հետապնդման համաձայնագրով։ Bloomberg-ի երկու աղբյուրներ ավելացրել են, որ ընկերությունը պետք է նշանակի նաև կորպորատիվ դիտորդ երեք տարի ժամկետով։
2018 թվականի հոկտեմբերին ինդոնեզական «Լիոն Էյր» ընկերության Boeing 737 Մաքս ինքնաթիռը կործանվել էր Ճապոնական ծովում ՝ բարձրության և արագության որոշման հետ կապված խնդիրների պատճառով ։ Արդյունքում զոհվել է 189 մարդ ։ Այս աղետը պատմության մեջ առաջինն Էր Boeing 737 Մաքս օդանավի մասնակցությամբ։ Վեց ամիս անց վթարի է ենթարկվել Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռը՝ նույն խնդիրների պատճառով։ Այս անգամ ինքնաթիռում եղել էր 157 մարդ։ Երկրորդ ավիավթարից հետո Boeing-ը դադարեցրել է այս տեսակի ինքնաթիռների շահագործումը, սակայն 2020 թվականին այն վերսկսել է։
Կորպորացիային արած Արդարադատության նախարարության առաջարկը զոհերի հարազատների փաստաբան Փոլ Կասելը անվանել է «մեղավորության քաղցր գործարք»: Գործարքի մասին տեղեկությունները դեռ չեն մեկնաբանել ոչ արդարադատության նախարարությունը, ոչ կորպորացիայի ներկայացուցիչները:
Հունիսի 20-ին CNN-ը հայտնել էր, որ ավիավթարների հետևանքով զոհվածների հարազատները դիմել են ԱՄՆ արդարադատության նախարարություն և խնդրել գերատեսչությանը տուգանել ընկերությանը 24 միլիարդ դոլարով: Զոհվածների ընտանիքների անդամների խոսքով ՝ Boeing-ը «կատարել է ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր կորպորատիվ հանցագործությունը»: