ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դшնակահարվել և տեղափnխվել հիվանդանոց
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 2 քաղաքացի դանակահարվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։
Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Տավուշի բնակիչներ 21-ամյա Հայկ Գ.-ի և 19-ամյա Ռաֆայել Չ.-ի, 19-ամյա Սուրեն Ճ.-ի միջև, որի ժամանակ էլ Հայկ Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս, որոնցից մեկը նստատեղի, իսկ մեկն էլ կրծքավանդակի մասում ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Հայկ Գ.-ին, ում ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Բերդի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները զինծառայողներ են, իսկ վիճաբանության պատճառը եղել է Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում ավտոմեքենան արագ վարելը։
Նմանատիպ հոդվածներ
Իլինոյս նահանգում տեղակայված ֆուտբոլի դաշտում անսպասելիորեն փոս է առաջացել
Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում տեղակայված ֆուտբոլի դաշտում անսպասելիորեն փոս է առաջացել Առաջացած փոսի խորությունը...
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը
Հունիսի 27-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կ...
Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փ...