«Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կարմրուկի բռնկում կա՞. պարզաբանում
«Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կարմրուկի բռնկում է։ Տնօրինությունն այս տեղեկությունը գաղտնի է պահում: Վարակի փոխանցողները բուժաշխատողներն են՝ Մ.Լ-ն եւ Մ.Դ-ն, որոնցից՝ Մ.Լ-ն գտնվում է ծանր վիճակում եւ գտնվում է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում, ինչը վտանգ է առաջացնում թոքերի հիվանդների համար: «Հրապարակ»-ը:
Թերթը կապվել է Թոքաբանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` Վահե Կորյունի Հակոբյանի հետ: Վերջինս չի հերքել կարմրուկի մասին տեղեկությունը։ «Ես հիվանդանոց չեմ գնում, գործուղման մեջ եմ, հիվանդանոցի տնօրենը չեմ, պաշտոնակատարն եմ, բայց, իհարկե, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում։ Բռնկում չի` 2 հոգի են հիվանդացել՝ մեկ բժիշկ եւ մեկ բուժքույր։ Մանրամասները խնդրում եմ ճշտեք նախարարության մամուլի ծառայությունից»,-ասել է նա։
Auroranews-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարություն: Մեզ հետ զրույցում ասացին. «Կարմրուկի բռնկում Թոքաբանության ազգային կենտրոնում չկա: Երկու աշխատակից վարակված է եղել կարմրուկով և ստանում է համապատասխան բուժում. նրանք, ցավոք սրտի, պատվաստված չեն եղել: Բուժաշխատողները, որպես պացիենտների հետ ամենօրյա շփում ունեցող անձինք, պետք է առավել պատասխանատու վարքագիծ դրսևորեն, պատվաստվեն և չվտանգեն թե՛ իրենց, թե՛ պացիենտների առողջությունը: Առողջապահության նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում հատկապես բուժաշխատողների շրջանում իմունականխարգելիչ միջոցառումների ապահովումը»:
Առողջապահությունից մեզ նաև փոխանցեցին, որ վարկավածների առողջական վիճակը լավ է, և նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...