Իրանում լռության օր է

Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչության ժամկետն ավարտվել է։ Տեղական ժամանակով ժամը 8:00-ից երկրում լռության օր է սկսվել։

Ինչպես ասվում է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի հայտարարության մեջ, «բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին և նրանց համախոհներին խնդրում ենք ձեռնպահ մնալ հատկացված ժամկետի ավարտից հետո ի պաշտպանություն թեկնածուների քարոզչական միջոցառումների անցկացումից, ինչպես նաև քվեարկության օրը չկրել քարոզարշավի ցանկացած խորհրդանիշ»։

Նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ կմտնեն ընդհանուր առմամբ հինգ քաղաքական գործիչներ։ Նրանց թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ են) և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիանը (ռեֆորմիստ)։ 




Քաղաքականություն