Ոչինչ պետք չի բերել զինված ուժեր զորակոչվելիս. ՊՆ պաշտոնյա
Ոչինչ պետք չի բերել զինված ուժեր զորակոչվելիս, որովհետեւ պաշտպանական գերատեսչությունը հոգում է այն ամենը, ինչի կարիքը կա: Այս մասին ՊՆ լրատվական ծառայությանը տրված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը:
«Տարիներ շարունակ եղել է, երբ որ ծնողները զորակոչիկների հետ բանակ են ուղեկցել ինչ-որ անհրաժեշտ պարագաներ, այս պարագայում ընդամենը կարելի է հորդորել այդ օրը կամ հաջորդ օրը օգտագործելու համար: Զորամաս ժամանելուն պես արդեն անհատական հիգիենիկ պարագաների անհրաժեշտություն կարող է չզգացվել»,-ասել է նա:
Սարգսյանը նշել է, որ հանրապետական հավաքակայանում սկսվել է զորակոչիկների հանդերձավորման գործընթացը եւ զորամասեր զորակոչիները մեկնում են զինվորական համազգեստ ստացած:
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը նշել է, որ զորակոչիկների հագուստը կնիքված տոպրակներով հարազատները կստանան զինկոմիսարիատներում:
Նմանատիպ հոդվածներ
ՄՔԴ–ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու հրամանագիր Է տվել
Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը ՌԴ ՊՆ նախկին ղեկավար, այժմ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուին և գլխավոր շտաբի պ...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 1...
Զինկոմիսարիատներում աշխատանքից մասսայական ազատումների մասին խոսք չկա և չի կարող լինել. ՊՆ պաշտոնյա
Զինկոմիսարիատներում աշխատանքից մասսայական ազատումների մասին խոսք չի կարող լինել, չկա նման բան եւ չի եղել: Այս մասին ՊՆ լ...
Պենտագոնի և ՌԴ ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զանգահարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին։ «Գերատեսչությունների ղեկավարներ...