Զինկոմիսարիատներում աշխատանքից մասսայական ազատումների մասին խոսք չկա և չի կարող լինել. ՊՆ պաշտոնյա
Զինկոմիսարիատներում աշխատանքից մասսայական ազատումների մասին խոսք չի կարող լինել, չկա նման բան եւ չի եղել: Այս մասին ՊՆ լրատվական ծառայությանը տրված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը:
«Աշխատավարձը հարաբերական մեծություն է եւ տարբեր մարդիկ տարբեր գումարով են բավարարվում կամ չբավարարվում: Այն, որ մարդը ցանկանում է էլ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, դա բոլորի մոտ է, ոչ միայն զինվորական կոմիսարիատում, ոչ միայն պետական կառավարման համակարգում: Բայց զինկոմիսարիատում մենք ունենք տարբեր հաստիքներ, աշխատանքային պայմանագրով աշխատողներ, քաղաքացիական ծառայողներ, թե զինվորական ծառայողներ եւ նրանց բոլորի աշխատավարձերը տարբերվում է: Ինչպես զինվորականները կարող են ատեստավորվել, այնպես էլ նացած ծառայողները կարող են մասնակվցել մրցույթների եւ բարձրացնել իրենց աշխատավարձերը»,-ասել է նա:
Սարգսյանը նշել է, որ այս ոլորտում նույնպես թվայնացման աշխատանքներ են ընթանում եւ ինքը հույս ունի, որ դրանից հետո ավելի կթեթեւանա աշխատակիցների ֆիզիկակական աշխատանքը:
Նմանատիպ հոդվածներ
ՄՔԴ–ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու հրամանագիր Է տվել
Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը ՌԴ ՊՆ նախկին ղեկավար, այժմ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուին և գլխավոր շտաբի պ...
Ոչինչ պետք չի բերել զինված ուժեր զորակոչվելիս. ՊՆ պաշտոնյա
Ոչինչ պետք չի բերել զինված ուժեր զորակոչվելիս, որովհետեւ պաշտպանական գերատեսչությունը հոգում է այն ամենը, ինչի կարիքը կա...
Պենտագոնի և ՌԴ ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զանգահարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին։ «Գերատեսչությունների ղեկավարներ...
ԱՄՆ-ն ցանկանում է վերացնել Ուկրաինայում ռազմական կապալառուների տեղակայման արգելքը
ԱՄՆ իշխանություններն աշխատում են Ուկրաինայում իրենց ռազմական կապալառուների տեղակայման արգելքը հանելու ուղղությամբ։ Այս մ...