Հայաստանի ապագան Եվրոպայում է. Անտոն Հոֆրայթեր
Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին:
Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է»,–ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Երկուստեք արձանագրել են, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը:
Խոսել են ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ նախագծերի փաթեթը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ նախագծերի փաթեթը։ Այս մասին հայտնում է RTVI-ը։...
Ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է
Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այ...