Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ նախագծերի փաթեթը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ նախագծերի փաթեթը։ Այս մասին հայտնում է RTVI-ը։
Նշվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դաշնակից «Ժողովրդի իշխանություն» խմբակցության 78 պատգամավորներ կողմ են քվեարկել «Ի պաշտպանություն ընտանեկան արժեքների և անչափահասների» ընդհանուր վերնագրով օրինագծերի փաթեթին։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը` բոյկոտելով հանդիպումը։
Օրենքների փաթեթը ներառում է 19 նախագիծ, որոնք ենթադրում են փոփոխություններ երկրի տարբեր օրենսդրական ակտերում, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում։ Փոփոխությունները նախատեսում են նաև սեռափոխության վիրահատությունների և միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման արգելք։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
Ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է
Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այ...
Էրդողանը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ռազմավարական նպատակ է անվանել
Թուրքիան ԵՄ-ին լիիրավ անդամակցության ռազմավարական նպատակ է դնում, և միության նման մոտեցումը երկրի նկատմամբ համապատասխանո...