Ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է
Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է․
«Հարգելի լրագրողներ և հետաքրքրված անձինք, տեղեկացնում եմ, որ Եսայի Քարամյանի տուժող ճանաչելու մասին որոշումը ստացել ենք և Եսային այսօր հարցաքննվել է:
Նշեմ նաև, որ Եսային տուժող է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնված վարույթի շրջանակներում` հ. 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:
Ակնկալում ենք արդար քննություն»։
Նշենք, որ Եսային նռնակի պայթյունից վնասել է ոչ միայն աջ ձեռքը, այլև ձախ ձեռքի ափը, կրծքավանդակնը, որովայնը։ Հիմնականում բեկորային վնասվածքներ ու այրվածքներ է ստացել։ Մեկ– երկու խոշոր չափի բեկոր բժիշկները կրծքավանդակից են հանել, ասել են` մյուս բեկորները ժամանակի հետ դուրս կգան։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ նախագծերի փաթեթը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ նախագծերի փաթեթը։ Այս մասին հայտնում է RTVI-ը։...
Էրդողանը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ռազմավարական նպատակ է անվանել
Թուրքիան ԵՄ-ին լիիրավ անդամակցության ռազմավարական նպատակ է դնում, և միության նման մոտեցումը երկրի նկատմամբ համապատասխանո...