Եղիազարի ու Վահագնի վեճում մեռավ խնձորի այգին. Civilnet
Օրերս տարածված տեսանյութը, որում երևում է պտղատու այգու ոչնչացումը, սոցիալական ցանցերում մեծ արձագանք է գտել։ Դեպքը եղել է Գառնիի հողատարածքներից մեկում, որտեղ հունիսի 24-ին հատվել է 120 պտղատու ծառ։ Ծառերը տնկել ու խնամել էր Եղիազար Բաղդասարյանը, կտրել՝ Վահագն Ղազարյանը։ Ըստ Կադաստրի կոմիտեի տեղեկանքի՝ հողամասը պատկանում է Վահագն Ղազարյանին։ Եղիազար Բաղդասարյանը պնդում է, որ այն իրենն է։ Այս մասին հայտնում է Civilnet-ը:
«2008 թվականից ես այս հողն առել եմ Գառնի համայնքից: Պահեստ սառնարան էր այստեղ, Աշոտ Սարգսյաննին էր, և հողամասը պատկանում էր համայնքին: Աշոտ Սարգսյանից գնեցի այս տարածքը` համայնքը թուղթ տվեց: Հին շինությունն էր այստեղ: Վկայականը հանձնեցի, նոր հողի վկայական վերցրեցի: Հիմա Գեղամ Մարգարյանին ասում եմ, որ այս հողը իմնն է: Իմ փաստաբանը եկավ ու իրանց ասաց, որ այդ վկայականը, որ ձեզ ինչ-որ ձև տվել են, դա շինության վկայականն է, որը որ գոյություն չունի: Ոստիկանի հրահանգով, ի միջալյոց ոստիկանը նրա կողմից էր, որոշ բաներ, որ Գեղամը չէր ասում, ոստիկանն էր թելադրում ինձ: Կուզի կվարի, կուզի կփրթի»,- ասել է Եղիազար Բաղդասարյանը:
Իսկ Վահագն Ղազարյանի ներկայացուցիչ` Գեղամ Մարգարյանը ասում է. «Պահեստ սառնարան է դա որպես ծառայել, ու ոչ թե կառավարությունը որոշել է գործառնական նշանակություն հաղորդի այդ հողին, այլ այդ հողամասը երկար տարիներ աշխատել է դրա տակ: Վահագն Ղազարյանը 2022 թվականից հետո գույքի սեփականատեր դառնալով, և այդ փաստի ուժով, ինչի պետք է հանդուրժի նպատակային նշանակության խախտման գույքի օգտագործումը»:
Գեղամ Մարգարյանի պնդմամբ 2012թ.-ից սկսված Եղիազար Բաղդասարյանի իրավունքն այս հողատարածքի նկատմամբ դադարել է:
Եղիազար Բաղդասարյանն էլ ներկայացրել է, որ 2018թ.-ի դիմումի ի պատասխան գույքն իր անունով է եղել:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: