ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի քաղաքացին փորձել է Հայաստան մտցնել «մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14-րդ բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ: ԻԻՀ հաշվառման «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում հնարավոր է առկա լինի գաղտնարան։ Միաժամանակ, մաքսային մարմիններին կասկածելի է թվացել նաև հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդի վարքագիծը։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա մաքսային հսկողության շրջանակում, հիշյալ ավտոմեքենան ենթարկվել է խորը զննման: Տրանսպորտային միջոցի նստատեղի թիկնակի մեջ հայտնաբերվել են ավելի քան 12,1 կգ քաշով «մարիխուանա» և շուրջ 4,42 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:
Փաստի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գառնիում բերքատու ծառերի մասսայական վանդալիզմ է կատարվել. ահազանգ
Համացնացում Գեղամ Խաչատրյան անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել ծառերի վանդալիզմից: Օգտատերը նշում է, որ այգին պատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են. ստուգայց է իրականացվել Ավանում
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին. ինչն է պատճառը
Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին։ Hetq.am-ի փոխանցմամբ Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հա հողատարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խնդրում եմ կենտրոնանալ փողոցային առևտրի վրա». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ակտիվացել է փողոցային առևտուրը, ինչի կապակցությամբ հանձնարարել է գործո...