ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խնդրում եմ կենտրոնանալ փողոցային առևտրի վրա». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ակտիվացել է փողոցային առևտուրը, ինչի կապակցությամբ հանձնարարել է գործողություններ ձեռնարկել. «Խնդրում եմ կենտրոնանալ փողոցային առևտրի վրա, որը բավական ակտիվացել է»։
Նա անդրադարձել է նաև տուրիստական ավտոբուսներին. «Քանի որ այս հարցը բերում է մետաստազների, դրանք սկսում են տարածվել»,- ասել է նա։
Հաբելենք, որ Auroranew-ը հարցում է ուղարկել քաղաքապետարան փողոցային առևտրի հետ կապված, որտեղ մասնավորապես նշված է.
«Ավրորանյուզ»-ի ռադիոլսողները մեզ տեսանյութեր են ուղարկել, որտեղ ինչպես իրենք են նշում, հունիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածն է, մասնավորապես Մաշտոց պողոտան, որտեղ չնայած ձեռնարկված միջոցներին, փողոցային առեւտուրը շարունակվում է եւ շատ ակտիվ:
1. Եթե կա արգելող օրենք, ինչո՞ւ չի հաջողվում այդ օրենքը կիրառել իր ամբողջ խստությամբ:
2. Ի՞նչն է պատճառը, որ քաղաքային իշխանություններն այդպես էլ չեն կարողանում արմատախիլ անել այդ արատավոր երեւույթը:
3. Փողոցում առեւտուր անողները ՀԴՄ սարք կամ առհասարակ չունեն, կամ էլ կտրոն չեն տալիս: Ստացվում է, որ տուժո՞ւմ է մոտակա խանութի տնտեսվարողը, որը օրինավոր կերպով հարկ է վճարում:
4. Եթե մեր քաղաքում կան «արտոնյալներ», որոնց դեպքում օրենքն անզոր է, ապա եկեք թույլ տանք բոլորին առեւտուր անել փողոցում եւ այդքան միջոց չծախսել դրա պայքարի դեմ, քանի որ մեր գիտակցության, աշխարահահայացքի մեջ կա եւ լինելու է «արեւելյան շուկա», «առեւտուր» ասվածը:
Հարցման պատասխանը ստանալուն պես կներկայացնենք ձեր ուշադրությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին. ինչն է պատճառը
Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին։ Hetq.am-ի փոխանցմամբ Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հա հողատարածք հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գառնիում բերքատու ծառերի մասսայական վանդալիզմ է կատարվել. ահազանգ
Համացնացում Գեղամ Խաչատրյան անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել ծառերի վանդալիզմից: Օգտատերը նշում է, որ այգին պատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են. ստուգայց է իրականացվել Ավանում
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համ...
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն արձանագրել...