ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին
Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ - Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։
Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի երկարությունը մոտ 10 կմ է։ Նախկինում այն հաճախ էր սողանքի պատճառով փակվում և մարդիկ ոչ միայն Գորիս, այլև իրենց կողմից մշակվող հողամասեր չէին կարողանում հասնել։
Ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը մի շարք չվերթների ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Դուբայ-Երևան, Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաիռները տևական ժամանակ չեն կարողացել վայրէջ...
Հայտնի է դարձել Կոմիում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը
Կոմիում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տուժել է մոտ 70 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմիններին հղ...
Վորկուտա-Նովոռոսիսկ գնացքի 9 վագոն ռելսերից դուրս է եկել , զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է
Վորկուտա-Նովոռոսիսկ թիվ 511 մարդատար գնացքի ինը վագոն գծերից դուրս է եկել Կոմիի հատվածում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի...
Քաղաքացին փորձել է ցած նետվել եկեղեցու տանիքից
Հունիսի 26-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...