Հայտնի է, թե ինչու ինքնաթիռները գիշերը չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»
Երեկվա չվերթների ինքնաթիռների՝ ժամանակին վայրէջք չկատարելը Զվարթնոց միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Զվարթնոց օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։
Հարցին՝ եղանակային պայմանները երեկ բարենպաստ են եղել, ինչպե՞ս է ստացվել, որ չեն կարողացել վայրէջք կատարել ինքնաթիռները, նա ասել է․
«Թռիչքուղում մի քիչ ուրիշ է լինում, քամի, ամպրոպ եթե լինում է, թռիչքի համար համապատասխան պայմաններ չեն դրանք, ուրեմն արդեն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են թռիչքները»։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ամպրոպն ու քամին է եղել միակ պատճառը։
«Եթե այլ պատճառ լիներ կտեղեկացնեինք, զուտ եղանակային պայմաններն են եղել պատճառը։ Բոլոր ինքնաթիռները բարեհաջող արդեն վայրէջք են կատարել, ոչ մի խնդիր չի եղել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ գիշերը Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան, Վիեննա-Երևան, Հռոմ-Երևան չվերթների ինքնաթիռները չեն կարողացել ժամանակին վայրէջք կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում։
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը նույնիսկ փոխել էր թռիչքի ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ Ավելի ուշ բոլոր չվերթների ինքնաթիռներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել Զվարթնոցում։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...