Ծառայության 17-րդ ամսից հետո եղբայրները կկարողանան նույն զորամասում ծառայել
Կառավարությունը նախատեսում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, ապա իրեն հնարավորություն է ընձեռված դիմել և ծառայել իր եղբոր մոտ նույն զորամասում, սակայն եթե այդ ժամկետը 17 ամսից ավելի է՝ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ 17-րդ ամսից հետո զորակոչվածը եղբոր մոտ ծառայի։ Եվ այստեղ մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի երկու եղբայրները կարողանան միասին նույն զորամասում ծառայություն իրականացնել։ Ըստ էության, սա բարելավող նորմ է զինծառայողների համար»,-ասաց Արման Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...