Արեյանը՝ երևանյան հեղեղումների մասին
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է ջրահեռացման խնդրին։ Նրա խոսքով՝ Երևանի ջրերի հեղեղատար և անձրևընդունիչ համակարգը թերի է. «Այսօր գործող 167 կմ-ն է: Հանձնված է «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ վարձակալության պայմանագրով շահագործման»,- ասել է նա։
Արեյանի խոսքով՝ կատարվել է ուսումնասիրություն, ավարտվել է գույքագրումը, և արդյունքը պետք է ներկայացվի կառավարությանն ու դոնոր աղբյուրներին, որպեսզի կառուցվի նոր հեղեղատար համակարգ: Նաև պարզվել է, որ կան թաղամասեր, որոնք չունեն հեղեղատար համակարգ, ի սկզբանե կառուցված չի եղել․
«Ինչքան քաղաքը բարեկարգվում և կառուցապատվում է, այնքան մեծանում է մակերևութային ջրերի ծավալը, որովհետև գրունտը քաշվում է հողի մեջ: Նոր կառուցապատումները, ասֆալտապատումը, սալիկապատումը բերում են մակերևութային ջրերի ծավալի ավելացման, ինչն էլ հանգեցնելու է նոր հեղեղատար համակարգի կառուցման անհրաժեշտության: Օրինակ, 4 խաչմերուկ է հիմա քանդվում Տերյան փողոցի երկարությամբ՝ Ագրարային համալսարանի մոտից մինչև Թումանյան փողոց, վերևի բնակելի համալիրի մակերևութային ջրերը անձրևընդունիչ ցանց ընդունելու համար»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է վերջին հեղեղումներին՝ Արեյանը մանրամասնել է, որ տեղումները նորմայից բարձր էին, անձրևընդունիչ համակարգը չէր կարող այդքան ծավալն ընդուներ. «Մենք ունենք շատ փոքր ծավալի անջատ հեղեղատար համակարգ, մեր համակարգը կիսանջատ է․ այսինքն, այն միացված է նաև կոյուղատար համակարգին, և մեծ ծավալի անձրևների դեպքում բերում է ծանրաբեռնվածության, ինչը կարող է փողոցներում հանգեցնել մակերևութային ջրերի ծավալի աճի: Այնպես որ, այս համակարգը լուրջ ներդրման և վերակառուցման կարիք ունի»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, որ այդ ոլորտում քաղաքապետարանը տարիներ ի վեր խոշոր ծրագրեր չի իրականացրել, աշխատանքը սկսվել է 2022-23թթ.-ից, և սկսվել է այն թաղամասերից, որտեղ առհասարակ համակարգ չկա։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...