Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 25-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 25–ի ցերեկը կգրանցվի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կլինի +27...+29 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...