Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի զոհերի թիվը աճել է
Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, հայտնում է Mash-ը` հղում անելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկու մարդ ընկել են վեցերորդ և յոթերորդ հարկերի պատուհաններից, ևս 7-ը խեղդվել են շմոլ գազից կամ ողջ-ողջ այրվել։ Ներկա պահին շենքի հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հարկերը շարունակում են այրվել։ Փրկարարները փորձում են տեղայնացնել հրդեհները, մասնավորապես, մարելուն մասնակցում են «Կա-32» ուղղաթիռները։
Հայտնի է, որ շենքի տարածքները հիմնականում տրվել են վարձակալությամբ:
Նախնական տվյալներով՝ մերձմոսկովյան Ֆրյազինում բռնկված հրդեհի պատճառը եղել է անվտանգության կանոնների խախտումը։ Ըստ SHOT-ի՝ հրդեհը կարող էր բռնկվել մի սենյակում, որտեղ հավաքելիս են եղել լուսարձակներ։ Ձեռնարկության աշխատակիցները, հնարավոր է, մոռացել են անջատել սարքավորումները և հեռացել են աշխատավայրից:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է. զոհերի թվում է Մագադանի փոխքաղաքապետի իննամյա դուստրը
Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, որոնցից երկուսը երեխաներ, ևս 144-ը վիրավորվել...
Թարմացված տվյալներ՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից
Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի...