ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Աղվերանում հայտնի հյուրանոցային համալիրի անցակետում. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են պայթյունի պատճառը, ինչպես նաև վիրավորի ինքնությունը, և հնարավոր է՝ փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։







Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական պատահարի մասնակիցը հայ էր․ նոր մանրամասներ՝ ՌԴ-ում մեքենայի ընկնելու դեպքից
Կրասնոդարում ողբերգություն է տեղի ունեցել. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր Ռաֆայել Առաքելյանը, ընկել է Галерея...
39-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ՝ Աղվերանում տեղի ունեցած պայթյունից
Այսօր առավոտյան՝ ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայ...
Nissan-ը հարվածել է պարեկների մեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ, հայտնաբերվել՝ կրակված պարկուճներ
Այսօր՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործե...
Աշխատակիցը ստացել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ․ նոր մանրամասներ՝ Աղվերանում պայթյունից
Հունիսի 23-ին, ժամը 07։37-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...