Աշխատակիցը ստացել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ․ նոր մանրամասներ՝ Աղվերանում պայթյունից
Հունիսի 23-ին, ժամը 07։37-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի է ունեցել. կա տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթյուն է տեղի ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել է 6 պատուհան և գույքը՝ մասամբ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անվտանգության աշխատակից Ա․ Խ․-ն (ծնված 1985 թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական պատահարի մասնակիցը հայ էր․ նոր մանրամասներ՝ ՌԴ-ում մեքենայի ընկնելու դեպքից
Կրասնոդարում ողբերգություն է տեղի ունեցել. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր Ռաֆայել Առաքելյանը, ընկել է Галерея...
39-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ՝ Աղվերանում տեղի ունեցած պայթյունից
Այսօր առավոտյան՝ ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Աղվերանում հայտնի հյուրանոցային համալիրի անցակետում. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրա...
Nissan-ը հարվածել է պարեկների մեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ, հայտնաբերվել՝ կրակված պարկուճներ
Այսօր՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործե...