Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել
ՆԱՏՕ-ի երկրները պետք է քննարկեն հակաչինական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե Պեկինը չփոխի իր դիրքորոշումը ուկրաինական հակամարտության նկատմամբ։ Այս մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ես միանգամայն վստահ եմ, որ ՆԱՏՕ - ի դաշնակիցները պետք է քննարկեն տնտեսական պատժամիջոցների կամ սահմանափակումների սահմանումը, եթե Չինաստանը չդադարեցնի աջակցել Ռուսաստանին», - ասել է նա:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը պնդել է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ցանկանում է «տպավորություն ստեղծել, թե իր երկիրն առաջին պլանում չէ այս հակամարտությունում»: Ընդ որում, ըստ Ստոլտենբերգի, Չինաստանը օգնում է Ռուսաստանին զարգացնել «ռազմական տնտեսությունը»:
Նա հայտարարել է, որ Չինաստանը չի կարող միաժամանակ «նորմալ առեւտրային հարաբերություններ պահպանել» Եվրոպայի հետ եւ «նպաստել հակամարտությանը» Ուկրաինայում:
Արևմուտքի երկրները պարբերաբար փորձում են ՉԺՀ-ին մեղադրել Ռուսաստանին աջակցելու մեջ։ Հունիսի 18-ին ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, ի պատասխան ՌԴ-ի օգնության մասին նախազգուշացումներին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է համարել ռուդիմենտ, որը պետք է վերաիմաստավորի սեփական գոյության փաստը: Լի Ցզյանը հիշեցրել է, որ Պեկինը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։
Նմանատիպ հոդվածներ
Գնել Սանոսյանը՝ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության...
Լուկաշենկոն նախագահի աշխատանքն անհեթեթություն է անվանել կովեր կթելու համեմատ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր աշխատանքը անհեթեթություն է անվանել և պատմել, որ մինչ այժմ երազում է գյուղատնտ...
ԱՄՆ կոալիցիայի ավիացիան մեկ օրում 11 անգամ խախտել է Սիրիայի օդային տարածքը
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան և անօդաչու թռչող սարքերը մեկ օրում 11 անգամ խախտել են Սիրիայի օդային տարա...