Լուկաշենկոն նախագահի աշխատանքն անհեթեթություն է անվանել կովեր կթելու համեմատ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր աշխատանքը անհեթեթություն է անվանել և պատմել, որ մինչ այժմ երազում է գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի մասին: Կաթ-ապրանքային համալիր նրա այցի տեսանյութը հրապարակել է «Պուլ առաջին» տելեգրամյան ալիքը։


«Ավելի լավ աշխատանք չկա, քան գյուղատնտեսությունը։ Ես անցել եմ այս ամենը: Ես հիմա երազում եմ այն մարդկանց մասին, ում հետ աշխատել եմ գիշերը: Կովերը երազումս են գալիս, ես նրանց գիշերը կթում եմ», — ասել է նա: Նախագահի խոսքով՝ նախագահությունը «անհեթեթություն» է, իսկ գյուղատնտեսությունում աշխատանքը՝ «ամենահետաքրքիրը»:



Լուկաշենկոն հաճախ է կիսվում անցյալի հիշողություններով։ Ապրիլին նա պատմել է, թե ինչպես է մանկության տարիներին եղբոր հետ աշխատել դաշտում։ «Գնում ես էդ գութանի հետևից, հազիվ քիթդ երևում ա գութանի հետևից, մշակում ես»,-ասել է նախագահը: Նա հավելել է, որ վաստակած ամբողջ գումարը ծախսել է դպրոցի համար հագուստ գնելու վրա։


Մեկ ամիս անց նախագահը կիսվել է, որ իր պատանեկության տարիներին բանաստեղծություններ է գրել և դրանք տեղափոխել թերթի խմբագրություն տնից 15 կմ հեռավորության վրա՝ հրատարակվելու հույսով: Լուկաշենկոն հավելել է, որ այլևս բանաստեղծություններ չի գրում, քանի որ «գլուխը լցված է այլ խնդիրներով»: Նա նշել է, որ կարող էր լրագրող դառնալ և գրել գյուղական կյանքի թերությունների մասին:

Քաղաքականություն