ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսեք, ուր են հասել ադրբեջանցիները. հետո թշնամին ավելի առաջ կգա. Մախսուդյան
Այժմ Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանական դրոշն է. դա ժամանակավոր բնույթ է կրում, այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո ավելի առաջ կգան եւ ճնապարհի վրա կնտեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ ցույց տալով հեռում ծածանվող Ադրբեջանի դրոշը:
Նա նշեց, որ ճանապարհի կառուցումից հետո թշնամին հասնելու է նոր կառուցվող դպրոցից 50-60 մետր հեռավորության վրա։
Մախսուդյանը նշեց, որ արդեն 60 հեկտար հողատարածք հակառակորդի տարածքում է։
Հենց այն պահին, երբ նա զրույցում էր լրագրողների հետ, այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներ էին իրականացվում, նաև քանդվում էր տուն, որն հենց այդ ճանապարհի վրա էր։ Նաև գյուղացիներն են քանդում իրենց տներն այն հատվածներում, որոնք պետք է անցնեն թշնամուն։
Միհրան Մախսուդյանը հայտնեց, որ նախկինում գործող կամուրջը մնում է հակառակորդի տարածքում, նոր կամուրջ են կառուցում. «Կամուրջից 120 մետր այս կողմ, դեպի մեզ, հակառակորդը նստելու է։ Դա ըստ ներկայացված քարտեզի»։
«Ըստ լուրերի մեր դիրքերում հերթափոխը կատարվում են ջրի միջով, հակառակորդն անգամ ճանապարհ չի տալիս հերթափոխն իրականացնել։ Հստակ չեմ կարող ասել, գյուղացիներն են ասում»,- ասաց Մախսուդյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս փոքրիկ տեսանյութով ուզում եմ ներկայացնել, թե իրականում ով ինչ է արել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է արել՝ նշելով․ «Երեկ Ավան վարչական շրջանում փող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին․ Արցախի նախագահ
Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, եղել նրա տարածքային ստորաբաժանումը։ Այդ մասին հայտարարել է Արցա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՂ ժողովրդին բերել եք ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով. դուք հացկատակներ եք. Փաշինյանը հունից դուրս եկավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է ԼՂ ժողովրդին ներքաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե քո ասած նկարները չհապարակես՝ ստախոս ես, սրիկա ես․ Հովհաննիսյանը Գալստանյանին ժամանակ տվեց
Այս մարդն ասում է, որ իշխանության ներկայացուցիչների ինչ-որ նկարներ կան, թե բա ես կոմպրոմատներ ունեմ՝ այդպիսով փորձելով հ...