ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս փոքրիկ տեսանյութով ուզում եմ ներկայացնել, թե իրականում ով ինչ է արել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է արել՝ նշելով․ «Երեկ Ավան վարչական շրջանում փողոցային առևտրի դեմ պայքարի շրջայցից հետո որոշ լրատվամիջոցներ հրապարակումներ են արել, թե իբր քաղաքապետարանի աշխատակիցներն են վաճառողների ապրանքները շուռ տվել գետնին, այս փոքրիկ տեսանյութով ուզում եմ ներկայացնել, թե իրականում ով ինչ է արել։
Հիշեցում՝
Մայրաքաղաքում փողոցային առևտուրն արգելվում է: Սահմանված է տուգանք, ինչպես նաև ապրանքի առգրավվում»,- գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ Ավան վարչական շրջանում ստուգայց էր իրականացրել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջադեպ ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տալիս սեղանը և կռիվ անում․ Armlur
ArmLur.am-ը հրապարակել է տեսանյութ, ըստ որի մայիսի 24-ին Ջերմուկի «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել Ջերմուկի գնդի...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...