ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՂ ժողովրդին բերել եք ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով. դուք հացկատակներ եք. Փաշինյանը հունից դուրս եկավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է ԼՂ ժողովրդին ներքաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։
«Մեր հանձնառությունն էր՝ մենք իրենց ասել էինք ձևը, թե ինչ պետք է անել էդ խնդրի լուծմանը հասնելու համար։ Դուք էիք, որ այս ամբիոններից ասում ու մի հատ էլ զանգում, ասում էիք՝ չէ, չանեք դա, կանեք ուղիղ հակառակը, վեր կացեք, բոլորդ եկեք։ Գիտե՞ք՝ ինչու էիք կանչում, որովհետև թքած ունեք ԼՂ ճակատագրի վրա։ Քանի որ ցույց էիք անում այդտեղ, 3-4 հազար մարդուց ավել չէիք հավաքում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ ԼՂ ժողովրդին էնքան թունավորեցիք ՀՀ կառավարության ու ժողովրդի դեմ․․․ Ձեզ ԼՂ ժողովուրդը 98թ․ հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, էսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով, ցույցերին։ Այ էս եք դուք, էս ա ձեր ճշմարտությունը, էս ա ձեր քաղաքականությունը, հիմա էլ նույնն ուզում եք նույնն անել ՀՀ ժողովրդի հետ, որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, գնաք սարկավագներ լինեք՝ խորաններին խունկ ծխելով, կայսեր տիրապետության ներքո։ Ձեզ համար ԼՂ ժողովուրդը եղել է, կա ու կլինի իշխանություն պահելու միջոց։ Դուք թքած ունեք ԼՂ վրա էլ, ՀՀ վրա էլ, ՀՀ ժողովրդի վրա էլ․ դուք հացկատակներ եք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքերին հետևեց իշխող խմբակցության պատգամավորների ծափահարությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե քո ասած նկարները չհապարակես՝ ստախոս ես, սրիկա ես․ Հովհաննիսյանը Գալստանյանին ժամանակ տվեց
Այս մարդն ասում է, որ իշխանության ներկայացուցիչների ինչ-որ նկարներ կան, թե բա ես կոմպրոմատներ ունեմ՝ այդպիսով փորձելով հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին․ Արցախի նախագահ
Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, եղել նրա տարածքային ստորաբաժանումը։ Այդ մասին հայտարարել է Արցա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կեցցե հեծանիվը». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ վաղ առավոտյան հեծանիվ է վարում Երեւանի փողոցներում: Տեսանյութում...
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...