Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական MR-SAM ՀՕՊ նորագույն համակարգով
Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Bulgarian military»-ին:
«Քանի որ Հայաստանն աստիճանաբար հեռանում է բացառապես ռուսական զենքի մատակարարներից կախվածությունից՝ Երևանն ավելի բարենպաստ ներքին և միջազգային քաղաքականություն է վարում: Ըստ հաղորդագրությունների՝ Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ»,-նշված է հոդվածում։
Իսրայելա-հնդկական «երկիր-օդ» «Barak 8» հրթիռը Հնդկական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) և Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության (IAI) համատեղ մշակումն է: Այն նախատեսված է տարբեր օդային սպառնալիքներից հուսալի հակաօդային պաշտպանություն ապահովելու համար։ Հրթիռը ավելի մեծ համակարգի մի մասն է, որն իր մեջ ներառում է բազմաֆունկցիոնալ հսկողության և սպառնալիքների նախազգուշացման ռադար, հրամանատարության և կառավարման համակարգ և շարժական արձակիչներ:
Ինչ վերաբերում է չափսերին, ապա «Barak 8» հրթիռն ունի մոտավորապես 4,5 մետր երկարություն և մոտ 0,225 մետր տրամագիծ։ Այն կշռում է մոտ 275 կիլոգրամ, ինչը նրան դարձնում է համեմատաբար թեթև հրթիռ, որը կարող է օգտագործվել տարբեր հարթակներում, այդ թվում ռազմածովային նավերում և այլն։
«Պարզվում է, որ Հայաստանը փնտրում է «երկիր-օդ» դասի հրթիռային համալիրների ավելի ժամանակակից և արդյունավետ անալոգներ, որոնք ներկայումս օգտագործվում են հայկական բանակի կողմից: Ներկայումս Հայաստանը շահագործում է S-300 զենիթահրթիռային համալիրը, որն իր հնարավորություններով համարվում է «Barak 8»-ի հիմնական համարժեքներից մեկը»,- նշված է հոդվածում։
Ըստ Bulgarian military»-իի աղբյուրների Հայաստանը ձեռք է բերել 9K33 «Օսա» զենիթահրթիռային համալիրը։
«Չնայած այն ավելի հին է, քան Tor-M2KM-ը, 9k33 «Օսա»-ն դեռ արդյունավետ է ինքնաթիռներից և ուղղաթիռներից կարճ հեռահարության հակաօդային պաշտպանություն ապահովելու գործում: Այն ինքնագնաց համակարգ է, որը մեծացնում է դրա գործառնական ճկունությունը և արագ տեղակայման հնարավորությունները»,- ասված է հոդվածում։
Հոդվածում նշվում է նաև, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական «Akash» հրթիռային համակարգի կատարելագործված տարբերակի ՝ Akash-NG-ի նկատմամբ։
«Հնդկաստանի կառավարությունը դեռ չի հաստատել Akash-NG-ի արտադրությունը: Սա նշանակում է, որ եթե Հայաստանը ցանկանա ձեռք բերել Akash-NG-ն, դա կարող է տևել առնվազն երեք տարի: Հաշվի առնելով այս գործոնները ՝ Հայաստանը կշռադատում է MR-SAM-ի և Akash-NG-ի միջև եղած տարբերակները ։ Աղբյուրները IDRW.org հաղորդում են, որ ներկայումս նախապատվությունը տրվում է MR-SAM-ին՝ իր անմիջական մատչելիության և հաստատված արտադրական կարողությունների պատճառով»,- նշված է հոդվածում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13...
Էներգոդարի ենթակայանի վրա հարձակումը ազդել է միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Էներգոդարի «Լուչ» ենթակայանին հասցված վնասը ազդել է միջուկային անվտանգության վր...
Ֆրանսիան Լիբանանին աջակցություն է խոստացել Իսրայելի հետ սահմանին. Breaking Defense
Ֆրանսիան անվտանգության առաքելության շրջանակներում կաջակցի լիբանանյան զինված ուժերին, եթե Բեյրութը որոշի դրանք տեղակ...
ԱՄՆ զինվորականները հայտարարել են Սիրիայում «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին վերացնելու մասին
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հունիսի 16-ին հայտարարել է Սիրիայի տարածքում ավիահարվածի մասին, որի արդյունքում ոչնչա...