ԱՄՆ զինվորականները հայտարարել են Սիրիայում «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին վերացնելու մասին
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հունիսի 16-ին հայտարարել է Սիրիայի տարածքում ավիահարվածի մասին, որի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը։
«Հունիսի 16-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ավիահարված է հասցրել սիրիական տարածքին, որի արդյունքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդներից և հանցակիցներից Ուսամա Ջամալ Մուհամմադ Իբրահիմ ալ-Ջանաբին»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ նրա մահը «կխաթարի «Իսլամական պետության» ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կարողությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13...
Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական MR-SAM ՀՕՊ նորագույն համակարգով
Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ, որը Հնդկաստանի և Իսրայելի հա...
Էներգոդարի ենթակայանի վրա հարձակումը ազդել է միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Էներգոդարի «Լուչ» ենթակայանին հասցված վնասը ազդել է միջուկային անվտանգության վր...
Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպել են
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայ...