ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեհ ֆերմերները մուսուլման միգրանտների պատճառով խոզի գոմաղբ են լցրել սահմանին
Լեհ ֆերմերները խոզի գոմաղբ են լցրել Բելառուսի հետ սահմանի երկայնքով՝ հուսալով, որ դա կվախեցնի մահմեդական երկրներից անօրինական միգրանտներին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է «Համալեհական ֆերմերների բողոք» կազմակերպությունը։
Ինչպես ասել է ցուցարարներից մեկը, ֆերմերները հույս ունեն, որ ապօրինի մահմեդականները չեն անցնի խոզի գոմաղբի միջով։
«Մենք ցույց կտանք, որ համերաշխ ենք Լեհաստանի անվտանգության ուժերի հետ, ցույց կտանք կառավարությանը, թե ինչպես պաշտպանել մեր տարածքը։ Ամեն ինչ արվելու է օրենքով սահմանված կարգով»,- նշել է ակտիվիստը։
Ամեն օր մոտ 200 մարդ փորձում է հատել լեհ-բելառուսական սահմանը։ Լեհ սահմանապահները բողոքում են միգրանտների ագրեսիվ պահվածքից: Փախստականները քարեր ու փայտեր են նետում սահմանապահների վրա: Օրերս անօրինական ներգաղթյալը դանակով վիրավորել է լեհ զինվորականին։ Մի քանի օր անց զինվորը մահացել է հիվանդանոցում։
Հունիսի 13-ին Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտի է մտցրել։ Դրա երկարությունը գերազանցում է 60 կիլոմետրը։ 44 կիլոմետրանոց հատվածում արգելվում է գտնվել սահմանային գծից 200 մետր, 16 կիլոմետր՝ երկու կիլոմետր հեռավորության վրա։
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի անվտանգության ուժերը ծեծի են ենթարկել միգրանտներին և կրակել նրանց ռետինե փամփուշտներով։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին. ինչն է պատճառը
Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին։ Hetq.am-ի փոխանցմամբ Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հա հողատարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գառնիում բերքատու ծառերի մասսայական վանդալիզմ է կատարվել. ահազանգ
Համացնացում Գեղամ Խաչատրյան անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել ծառերի վանդալիզմից: Օգտատերը նշում է, որ այգին պատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խնդրում եմ կենտրոնանալ փողոցային առևտրի վրա». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ակտիվացել է փողոցային առևտուրը, ինչի կապակցությամբ հանձնարարել է գործո...