ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում և Գեղարքունիքի մարզում 3 գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հր. Քոչարի փողոց 27 հասցեի դիմաց, «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի հարևանությամբ «ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Վերոնշյալ գազաբենզալցակայաններում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետներն արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Ուստի՝ հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։ Դրանք ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ կապարակնքվել են։




Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մին...
Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմե...
Թարմացում` 09։30-ի դրությամբ բուժօգնության դիմողների թիվն աճել է
Թարմացում` 09։30-ի դրությամբԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղ...