Լինելու է նախորդից ավելի վատ․ Մեդվեդև
Ուկրաինայի իշխանությունները դեռ կարող են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ կարգավորման առաջարկները, հակառակ դեպքում ռուսական զորքերի հարձակումը կշարունակվի, և իրավիճակը կփոխվի ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եթե խոսեմ միանգամայն ուղիղ և անկեղծ, կարծում եմ, որ նախագահն ամեն ինչ ասել է այս մասին, որ յուրաքանչյուր հաջորդ առաջարկ, որը արվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից, Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, լինելու է նախորդից ավելի վատ: Հետևաբար, այժմ նրանք հնարավորություն ունեն ընդունելու նման առաջարկը, որը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը, և, ամեն դեպքում, փորձել խաղաղություն հաստատել՝ վերջ տալով հակամարտության այս հատվածին»,- ասաց նա։
Հակառակ դեպքում, շարունակել է Մեդվեդևը, Ռուսաստանի հարձակողական գործողությունները կշարունակվեն։
«Իսկ թե որտեղ կավարտվի այն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է մեր երկրի նախագահը, դժվար է ասել: Այդ ամենը ձեռնտու չի լինի ուկրաինական ներկայիս իշխանություններին հնարավորություն: Այնպես որ նրանք պետք է շտապեն, քանի դեռ նման հնարավորություն կա»,- հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...