Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնասակար ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման վրա. Մոսկվան անկեղծորեն կարևորում է կապերը Հայաստանի հետ և փորձում է դրանք կառուցել փոխադարձ հարգալից և փոխշահավետ ձևով։ Այս մասին Комсомольская правда-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Արևմուտքը, ընդհակառակը, հանրապետությունը դիտարկում է պետքականության տեսանկյունից՝ որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։ Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ստեղծելու համար։ Արևմտյան մայրաքաղաքները պատրաստ են հանգիստ «խաղասեղանին դնել» հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը և նրա անվտանգությունը։ Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երևանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ և ձգտում են հասնել մեր ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներից նրա դուրս գալուն։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանին ակտիվորեն գայթակղում են եվրոպական հեռանկարով։ Դժվար չէ կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել նրա տնտեսության համար: Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Գալուզինը հավելել է, որ արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նվազում։
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...