Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերին: Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Նշենք, որ Կիրանց գյուղի մոտ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո հայ ֆերմերները կորցնում են իրենց դաշտերի մի մասին հասնելու հնարավորությունը։ Ճանապարհն անցնում է նախկին Խերիմլի գյուղով և լինելու է ադրբեջանական վերահսկողության տակ։
«Ձեր բարձրացրած հարցին հնարավոր կլինի անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն նոր ճանապարհների կառուցման հարցերը», - լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշենք, որ այս շրջանում գյուղին է պատկանում մոտ 60 հա հողատարածք (որից մշակվում է մոտ 45 հա): Այդ տարածքը գյուղացիներն առաջարկում էին փոխանակել Բաքվին հանձնվող կամրջի և գյուղին ամենամոտ տարածքի հետ, սակայն նրանց առաջարկը իշխանությունները մերժեցին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի հետ սահմանազատման շրջանակներում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածը և, նախնական տվյալներով, ավելի քան 50 հողամաս, անցնում են Ադրբեջանին։ Իսկ նոր սահմանն անցնելու է դպրոցի նոր շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...
Քննարկվել է Starlink-ը Հայաստանում հասանելի դարձնելու հարցը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանy Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակն...