Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալել են. հայտնի է պատճառը
Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Տեղեկությունը հայտնում է «ABC News» հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ի երեկոյան Հեմփթոնսում (Նյու Յորքի արվարձան):
Նշվում է, որ հունիսի 18-ին երգիչը կկանգնի դատարանի առաջ։
Մայիսին «Daily Mail»–ը հայտնել էր, որ Ջասթին Թիմբերլեյքի նոր ալբոմն ու շրջագայությունը ձախողվել են Բրիթնի Սփիրսի հուշագրությունների պատճառով, որոնցում նա հայտնել էր նախկին սիրեցյալի դավաճանության և այնի մասին, որ նա երգչուհուն ստիպել է հղիության արհեստական ընդհատման դիմել: Մասնագետները կարծում են, որ դա Թիմբերլեյքի ձախողումների միակ պատճառը չէ. կարիերայի վեցամյա դադարն իր գործն արել է. այդ ընթացքում երկրպագուների մի մասը արտիստին երկրպագելու տարիքից դուրս է եկել։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մին...
Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմե...
Թարմացում` 09։30-ի դրությամբ բուժօգնության դիմողների թիվն աճել է
Թարմացում` 09։30-ի դրությամբԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղ...