Երևանում կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 18-ին, Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 11:55-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43–ամյա Արամ Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Թոփլաղասյանի վարած շտապօգնության ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով շտապօգնության բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում, շտապօգնությունն էլ կանչի վայր մեկնելիս է եղել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ՝ Երևանում. բնակարաններից մեկում առաջացած կրակը մարել են 1 ժամում
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկ...
Երևանում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջն ու նրա գրկի երեխային
Երեկ՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանը...
ԿԱՐԵՎՈՐ. Սևանում անհետ կորել է 25-ամյա երգահան Անահիտ Մնացականյանը
ֆեյսբուքյան օգտատեր Վահան Զաղիղբեկյանն իր էջում գրում է․ «Ընկերներ ջան մայիսի 31-ի գիշերվանից Սեւանի ափից որպես անհետ կո...
39-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ՝ Աղվերանում տեղի ունեցած պայթյունից
Այսօր առավոտյան՝ ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայ...