Երևանում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջն ու նրա գրկի երեխային
Երեկ՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում «Օպերա սուիթ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 40-ամյա Սոնա Թումանյանին և 11-ամյա Արտյոմ Ե․-ին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, վրաերթի ենթարկվածներից Ս․ Թումանյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Արտյոմ Ե․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել իսկ հետիոտներն էլ, ովքեր, ըստ տեղեկությունների, ազգականներ են, փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով։ Ս․ Թումանյանը երեխային գրկած է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Վիճաբանել են, ինքնաձիգերից կրակոցներ արձակել․ մանրամասներ
Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործ...
ԿԱՐԵՎՈՐ. Սևանում անհետ կորել է 25-ամյա երգահան Անահիտ Մնացականյանը
ֆեյսբուքյան օգտատեր Վահան Զաղիղբեկյանն իր էջում գրում է․ «Ընկերներ ջան մայիսի 31-ի գիշերվանից Սեւանի ափից որպես անհետ կո...
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է և ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկաց...
30-ից ավելի կրակված պարկուճներ՝ Երևանում․ հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը
Այսօր՝ հունիսի 13-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությա...