ՔԿ–ն պատասխանել է GG ընկերության հայտարարությանը
Տաքսի ծառայություն մատուցող GG ընկերության կողմից տարածված այն հայտարարությունը, թե ընկերության դեմ հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Այսօր ` ավելի վաղ, GG ընկերությունը հայտարարել էր, որ իրենց դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է:
«Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։ Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։ Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է»,–նշված է հայտարարության մեջ։
ՔԿ–ից ընդգծել են, որ հարուցված քրեական վարույթը GG ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։
Նշենք, որ փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով` այս գործը շինծու է և ապօրինի. պատճառը GG ընկերության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանի գրառումն է և քաղաքական դիրքորոշումը։
GG ընկերության գրասենյակի խուզարկությունից հետո բոլոր համակարգիչներն առգրավվել են
Գրիգորյանը հունիսի 12-ին «Ֆեյսբուքի» իր էջում աջակցություն էր հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և գրել. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։
Այս գրառումից հետո իշխանամետ օգտատերերը ֆլեշմոբ սկսեցին` հորդորելով բոյկոտել այս տաքսի ծառայությունը, բողոքի շարժման կողմնակիցներն էլ մեկ այլ ֆլեշմոբ արեցին. «Երթևեկում եմ միայն GG-ով»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Սպիտակ տունը` Պուտինի նախաձեռնության մասին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանա...
Վատիկանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի հռչակագիրը
Վատիկանի Սուրբ Աթոռը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի հռչակագիրը՝ համաձայն իր դիտորդի կարգավիճ...
Ռուսաստանը Եվրոպա գազի արտահանման հարցում առաջ է անցել ԱՄՆ-ից
Ռուսաստանը գազի արտահանման ցուցանիշով առաջ է անցել ԱՄՆ-ից, հայտնում է Financial Times պարբերականը։Հղում անելով ICIS խորհ...