Ռուսաստանը Եվրոպա գազի արտահանման հարցում առաջ է անցել ԱՄՆ-ից
Ռուսաստանը գազի արտահանման ցուցանիշով առաջ է անցել ԱՄՆ-ից, հայտնում է Financial Times պարբերականը։
Հղում անելով ICIS խորհրդատվական ընկերության տվյալներին՝ պարբերականը նշում է, որ 2022 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ն առաջ էր անցել Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումներով, սակայն 2024 թվականի մայիսին Ռուսաստանը կրկին հայտնվել է առաջին տեղում։
2023 թվականին Եվրոպա գազի ներկրման մեջ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 20%, սակայն 2024 թվականին ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի մատակարարումները նվազել են մինչև 14%, մինչդեռ Ռուսաստանն իր մասնաբաժինն ավելացրել է մինչև 15%:
Այնուամենայնիվ, ICIS գազի շուկայի վերլուծական դեպարտամենտի ղեկավար Թոմ Մարզեք-Մանսերը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը դժվար թե կարողանա պահպանել առաջատարի դիրքը՝ պատժամիջոցների և ԱՄՆ-ում հեղուկացված բնական գազի արտադրության զարգացման պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերըՀայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործ...
ՔԿ–ն պատասխանել է GG ընկերության հայտարարությանը
Տաքսի ծառայություն մատուցող GG ընկերության կողմից տարածված այն հայտարարությունը, թե ընկերության դեմ հարուցված քրեական վա...
Սպիտակ տունը` Պուտինի նախաձեռնության մասին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանա...