ՌԴ-ն օգնության հասավ ՀՀ-ին և կարճ ժամանակում վերականգնեց երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ. Օվերչուկ
Դժվար պահին Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց հեղեղումներից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Միակ երկաթուղին, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ, կենսական նշանակություն ունեցող բեռներ երկիր հասցնելու հիմնական խողովակն է, և դրա երկարատև խախտումը կարող էր լուրջ բացասական հետևանքներ ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար: Այս մասին ասոլ է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Sputnik Արմենիան: Նա կարևորել է ռուսաստանցի մասնագետների օգնությունը ռեկորդային կարճ ժամանակահատվածում Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու գործում:
Նա նշել է, որ ռուսաստանցի մասնագետները հայ գործընկերների հետ շուրջօրյա ռեժիմով աշխատել են բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղային հատվածները վերականգնելու համար։
«Առաջին փորձնական գնացքը վերականգնված երկաթգծով ճանապարհ է ընկել հունիսի 14-ին՝ նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ։ Հայաստանի ժողովրդի համար կարևոր երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ վերականգնված է», - եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը։
Հիշեցնենք` հունիսի 14-ին սկսվել է Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը: Վերականգնված հատվածով հունիսի 15-ին անցել է առաջին կոնտեյներային գնացքը: Սակայն դեռ պետք է լրացուցիչ աշխատանքներ իրականացվեն նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «gg» տաքսի ծառայության գրասենյակում խուզարկության մասին
Խուզարկությունն իրականացվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին,...
Առաջիկա օրերի եղանակը
ՀՀ տարածքում հունիսի 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հ...
«Վաղվանից երևի հացի հետ կապված խնդիր կունենանք». իրավիճակը՝ Մեծ Այրումում
Գետի՝ հունից դուրս գալը որպես այդպիսին Մեծ Այրում գյուղին վնաս չի հասցրել, բայց ավտոմատ մեզ բլոկադայի մեջ է գցել, քանի ո...
ՆԳՆ-ն՝ նոր մանրամասներ է հայտնել. իրավիճակը՝ ժամը 17.00-ի դրությամբ
Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է...