30-ից ավելի կրակված պարկուճներ՝ Երևանում․ հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը
Այսօր՝ հունիսի 13-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճ, գնդակներ, արնանման հետքեր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է։
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐԵՎՈՐ. Սևանում անհետ կորել է 25-ամյա երգահան Անահիտ Մնացականյանը
ֆեյսբուքյան օգտատեր Վահան Զաղիղբեկյանն իր էջում գրում է․ «Ընկերներ ջան մայիսի 31-ի գիշերվանից Սեւանի ափից որպես անհետ կո...
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է և ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկաց...
Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանին ազատել են զենքի կիրառմամբ անհաջող կատակի պատճառով. Financial Times
Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանը տարեսկզբին ազատվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ հայտնվել էր տեսանյութ, որտեղ նա...
Ավտովթար՝ Երևանում. բախվել է երեք մեքենա, որից մեկն արմատախիլ է արել ծառը
Երեկ՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի թիվ 81/3 հասցեի մոտ...